Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈԳԻՑ ԱՂԲԻ ՄԵՔԵՆԱՆ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Հուլիս 10,2010 00:00

Պարզվում է, ամառային այս շոգին անգամ աղբատար մեքենաները չեն դիմանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 6-րդ շենքի աղբահանությունը հենց այդ պատճառով չի կատարվում: Շենքի բնակիչների պատմելով՝ աղբն այնքան է լցվել, որ խողովակներով հասել է մինչեւ 4-րդ հարկ: Մեր հարցին ի պատասխան, «Կռունկ» ընկերության տնօրեն Հրաչ Պետրոսյանն ասաց, որ մի քանի մեքենա շարքից դուրս է եկել, շարժիչներն էին վնասվել շոգից, բայց անսարքությունն արդեն վերացվել է եւ հենց այսօր մեքենաները դուրս կգան աշխատանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել