Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆԵՍԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ BARCAMP ԱՐՑԱԽՈՒՄ

Հուլիս 10,2010 00:00

News.am-ը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում օգոստոսի 10-13-ը առաջին անգամ Barcamp է լինելու: Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձեւաչափ է, նախօրոք չեն ծրագրում շնորհանդեսները, չկան հատուկ հրավիրված բանախոսներ, իսկ զեկուցումներով հանդես են գալիս եւ դրանք քննարկում են հենց մասնակիցները: Առաջին անգամ միջոցառում կազմակերպելու այս ձեւաչափը կիրառվել է 2005թ.՝ ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում:
ԼՂՀ-ում մի քանի անգամ կազմակերպվել են բլոգինգին, սոցիալական մեդիային վերաբերող դասընթացներ, իսկ նման մասշտաբի միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ: «Barcamp Artsakh»-ի նպատակը Արցախում բլոգների, սոցիալական կայքերի եւ նոր մեդիայի զարգացմանը խթանելն է»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Հայկ Խանումյանը: Արցախցի մի խումբ բլոգերներ մասնակցել են Երեւանում կայացած Barcamp-ին, իսկ այժմ արդեն Արցախում կազմակերպվելիք Barcamp-ի նկատմամբ Երեւանից մեծ հետաքրքրություն կա, այս թեմայի շուրջ բլոգներում եւ սոցիալական ցանցերում արդեն բուռն քննարկումներ են սկսվել:
Barcamp-ը կազմակերպում է Ղարաբաղում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը, ֆինանսավորում՝ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել