Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության սայլակի էին գնացել, ահաբեկչության զոհ դարձան

Հուլիս 10,2010 00:00

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Յաքքա-Հանդ բնակավայրում երեկ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում 49 մարդ զոհվել է՝ հայտնում է տեղի The Nation թերթը: Հուլիսի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլով մոտեցել է քաղաքային վարչական շենքին, որի մերձակայքում խմբվել էր հաշմանդամային սայլակների բաշխմանը սպասող մարդկանց հերթը, եւ գործի է դրել պայթուցիկը: Առնվազն 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից շատերը հոսպիտալացվել են: Բացի այդ, 35 վտանգավոր հանցագործներ օգտվել են առիթից եւ փախել են մոտակայքում գտնող բանտից, որի պատը հզոր պայթյունից փլվել է:
Իսկ մերձակա շուկայում վնասվել է ավելի քան 40 տաղավար, եւ մարդկանց անհայտ քանակություն մնացել է ավերակների տակ: Ահաբեկչական ակտի զոհերի ընդհանուր թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ փրկարարները տեղեկացնում են պայթյունի վայրում հայտնաբերված եւ երեկվա դրությամբ չճանաչված մարդկային մարմնի մասերի առկայության մասին:
Առայժմ ոչ մի ահաբեկչական ընկերություն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել