Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆորումը սկսվել է

Հուլիս 21,2010 00:00

Հուլիսի 18-31-ը Երեւանում կկայանա Համազգայինի ուսանողական 17-րդ ֆորումը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու հրաշալի ձեռնարկ է։

Այս տարի ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա) եւ Հայաստանը ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող։

Ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայաստանցի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր։ Սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն ԵՊՀ-ում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, ՀՀ Սփյուռքի նախարարությունում եւ այլուր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել