Լրահոս
Օրվա լրահոսը

Նաեւ երկու լողորդ

Հուլիս 21,2010 00:00

\"\"Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների թվաքանակը մեծացավ եւս երկուսով: ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն օրերս մասնակցության երկու քարտ է տվել մեր երկու լողորդների: Անահիտ Բարսեղյանը հանդես կգա թիկնալողում (50 եւ 100 մետր մրցատարածություններ), իսկ Սերգեյ Պավնեեւը՝ ազատ ոճում (նույնպես 50 եւ 100 մետր):

ՀԱՕԿ-ի կայքը չի բացառում, որ մինչեւ Խաղերի մեկնարկը՝ Հայաստանի հավաքականի թվաքանակը կարող է էլի մեծանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել