Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ, հրդեհներ

Հուլիս 24,2010 00:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երեւանյան 2/32 հասցեում: Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել՝ ժամը 07.52-ին: Այրվել են Գ. Ավագյանին պատկանող առեւտրի կրպակի նկուղային հարկի փայտյա երեսպատումը եւ դարակներ՝ 8 քմ մակերեսով:
Նույն օրը, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի 31 հասցեում տեղակայված չգործող կաթսայատանը: Ժամը 19.48-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.21-ին, մարվել՝ ժամը 20.43-ին: Այրվել է 300 լիտր մազութ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031