Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

Հուլիս 28,2010 00:00

\"\"Երեկ Կասկադ համալիրի վերին հարթակում՝ Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին հարող տարածքում, «Գուդրայք Ջոն» աստղասերների հ/կ-ն կազմակերպել էր սիրողական աստղադիտության երեկո: «Առավոտը» զրուցեց հ/կ-ի նախագահ Ռուբեն Բունիաթյանի հետ: Նա նկատեց. «Չնայած Հայաստանը միշտ եղել է պրոֆեսիոնալ աստղագիտության հզոր երկիր, սակայն մեզանում բավականին թույլ է զարգացած սիրողական աստղագիտությունը»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե այս միտումի ակունքներն արդյոք չե՞ն գալիս դպրոցից, որտեղ թերի եւ հիմնականում տեսականորեն է դասավանդվում աստղագիտություն առարկան, պարոն Բունիաթյանը պատասխանեց. «Դպրոցներում միշտ էլ աստղագիտությանը քիչ ժամեր են հատկացվել, հետո կրթօջախները չունեն աստղադիտակներ: Իհարկե, անզեն աչքով աստղերին նայելը հետաքրքիր է, բայց աստղադիտակով նայելը երեխայի մոտ զարմանք է առաջացնում, իսկ ինչպես Արիստոտելն էր ասում՝ «Ամեն փիլիսոփայություն սկսում է զարմանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել