Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԱՆԵՍԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ

Հուլիս 28,2010 00:00

\"\"Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոն հնարավոր է, որ ռինգում հանդիպի առայսօր ոչ մի պարտություն չկրած հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի հետ: «Boxingscene»-ի փոխանցմամբ, Վանեսի մարզիչ Ֆրեդի Ռոաչը այդ մարտը կազմակերպելու ցանկություն է հայտնել եւ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում: Մեկ այլ արտասահմանյան լրատվամիջոցի տարածած տեղեկատվության համաձայն, Վանեսն ընդունել է նաեւ WBO-ի չեմպիոն, ուկրաինացի Սերգեյ Ձինձիրուկի հրավերը: Վերջինի մենեջեր Ռիկ Ռինոն հայ բռնցքամարտիկի անունը նշել է իր հովանավորյալին ավելի ցանկալի ապագա մրցակիցների ցուցակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել