Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք կենդանի չի մնացել

Հուլիս 29,2010 00:00

\"\"Պակիստանի մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող շրջանի սարերում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող եւ «Airblue» ընկերությանը պատկանող «A-321» ինքնաթիռում 152 մարդ է եղել: Երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկի ասելով՝ «ոչ ոք կենդանի չի մնացել, բոլորը զոհվել են»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի վայրում հայտնաբերվել է մի քանի կենդանի մնացած մարդ, բայց հետո ուշ այդ տեղեկությունները հերքվել էին: «Airblue» ընկերության ներկայացուցիչ Ռախիլ Ահմետի խոսքով, վթարի պատճառը, ըստ ամենայնի, եղել են վատ եղանակային պայմանները, թեեւ կատարվածի առնչությամբ դեռ հետաքննություն պետք է իրականացվի:
Վթարի վայրում աշխատանքները զգալիորեն դժվար են ընթանում, որովհետեւ դեպի այդ վայրը տանող ճանապարհներն անանցանելի են, բացի այդ՝ ինքնաթիռի վթարի արդյունքում անտառներում հրդեհ է բռնկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել