Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՌՈՒՍ ԼՐՏԵՍՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՂԸ ՄԵԹՍՈ՞ՍՆ Է

Հուլիս 29,2010 00:00

\"\"Կանադայի քաղաքացի Ռոբերտ Քրիստոֆեր Մեթսոսը (նկարում), որը մեկն է այն 11 անձանցից, ովքեր ԱՄՆ-ում մեղադրվեցին Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, հնարավոր է, որ այդ սկանդալային գործում ամենաառանցքային դերակատարն է: Հատկապես նա է, որ իդեալական հնարավորություն ուներ «հանձնելու» իր բոլոր գործընկերներին, իսկ նրա հաջողված փախուստը Կիպրոս, հնարավոր է, որ իրականում ոչ թե ամերիկացիների բացթողումն է, այլ ընդամենը՝ «ծխածածկույթ»: Այդ մասին չորեքշաբթի օրը գրել է «Новая газета»-ն: Պարբերականի առաջադրած վարկածով, հենց Մեթսոսի միջոցով է, որ երկար տարիներ Ռուսաստանը ապատեղեկատվություն է ստացել: Մոսկվան նրան կասկածել է երկակի խաղի մեջ, եւ հենց դա էլ ստիպել է ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյին կալանավորել ռուս գործակալներին: Պարբերականը ենթադրում է, որ, թերեւս, հենց նրան է նկատի ունեցել ՌԴ վարչապետ Պուտինը, որը, խոսելով ԱՄՆ-ում հետախուզական ցանցի տապալման մասին, մատնանշել է ռուսական լրտեսների ներսում եղած դավաճանների մասին՝ խոստանալով, որ նրանք դաժանորեն կպատժվեն:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Կանադան ԱՄՆ-ի խնդրանքով անվավեր էր ճանաչել Մեթսոսի՝ կանադական քաղաքացիության անձնագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել