Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺԻ՜Կ, ԼԵՎՈ՜Ն, ՌՈԲԵ՜ՐՏ՝ ՀԵՌԱՑԵՔ»

Հուլիս 31,2010 00:00

\"\"«Դաշնակցությունն էր պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ռեժիմի դեմ՝ անցավ իշխանության եւ նույն քայլերը կրկնեց, ինչ անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ։ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրային խորհրդում է, չի ընդվզում նույն իրավիճակի դեմ, ինչը որ կար առաջ ու հիմա ավելի վատ շարունակվում է։ Դա նշանակում է, որ անհատների դերը, ովքեր գալիս են իշխանության, բայց այս համակարգի մեջ են, այս համակարգը չեն փոխում։ Ուղղակի երանգներ են փոխում, բայց ըստ էության Հայաստանի զարգացումն ու կառավարման համակարգը մնում է նույնը՝ համատարած կոռուպցիա, համատարած անարդարություն»,- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի Ազգային խորհրդարանի իրավական հանձնաժողովի երեկվա նիստում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: Նա առաջարկել է կառավարման համակարգի փոփոխություններ, մասնավորաբար, ներկայացրել է «անցումային շրջանի իշխանության» իր ծրագիրը: Այն ղեկավարելու է 2 տարի ժամկետով պաշտոնավարող նախագահը, ով էլ պարտավորություն կվերցնի երկրում մի շարք փոփոխություններ իրականացնել. «Ընդունվում է նոր Սահմանադրություն, որով դատական համակարգն ամբողջությամբ անջատվում է նախագահական ապարատից։ Նոր Սահմանադրության ընդունումից հետո լուծարվում է Ազգային ժողովը, փոփոխվում է «Ընտրական օրենսգիրքը», ապա անցկացվում են ԱԺ նոր ընտրություններ, որից հետո՝ ՏԻՄ նոր ընտրություններ։ 3 նորմալ ընտրություններից հետո ժամանակավոր իշխանությունը հեռանում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել