Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ…

Օգոստոս 04,2010 00:00 Share

ՀՀ համայնքների ասոցիացիայի համակարգող, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 1996 թվականին Հայաստանում ներդրված տեղական ինքնակառավարման համակարգը բարեփոխելու գործողությունների ծրագիր է ընդունվել եւ իրականացվում է 2002 թվականից, սակայն մեր ավագանու ինստիտուտը դեռ թույլ է, իսկ համայնքների ֆինանսական հնարավորությունները՝ սահմանափակ: Դրական տեղաշարժեր էլ են եղել: Օրինակ, ի տարբերություն 90-ականների, պետությունը չի ուշացնում համայնքների դոտացիաները, պետությունը չի կարող տեղի-անտեղի վաղաժամկետ դադարեցնել համայնքապետի լիազորությունը, Սահմանադրությամբ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով ուժեղացվել է ՏԻՄ-երի ինքնուրույնությունը: Այսօր մեր ՏԻՄ համակարգը, որպես քաղաքական ինստիտուտ, ավելի լավն է, քան նախկին խորհրդային եւ արեւելաեվրոպական երկրներինը, օրինակ, լավն է լեհական, չեխական ՏԻՄ-երից, հայտարարեց բանախոսը:
Հայաստանում ՏԻՄ բարեփոխումների միակ ուղղությունը, ուր գործնականը քիչ է, ու քննարկումները շարունակվում են՝ համայնքների խոշորացումն է: Ըստ Էմին Երիցյանի՝ խոշորացումը չի կարող զանգվածային լինել, իսկ գործընթացի ավարտին այսօրվա մոտ 900 համայնքից կմնա մոտ 800-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել