Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է, ԲԱՑԻ ԼԵԶՎԻՑ»

Օգոստոս 28,2010 00:00

Սանկտպետերբուրգցի ռեժիսորը՝ իր եւ հայկական հեռուստաալիքների մասին

Համլետ Հայրապետյանը Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքներից մեկի՝ «ՁԹԿլ ՁԹ կպՑպՐոցՐչ»-ի գլխավոր ռեժիսորն է: Նա շուրջ 40 տարի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հեռուստատեսության ոլորտում է աշխատում: Ինչ վերաբերում է «ՁԹԿլ ՁԹ կպՑպՐոցՐչ»-ին, այն գործում է արդեն 3 տարի եւ Ռուսաստանում միակ գովազդային հեռուստաալիքն է, բայց Համլետ Հայրապետյանն այնտեղ մշակութային հաղորդաշար է անում՝ հայտնի մարդկանց դիմանկարներ: «Նկարել եմ ՌԴ վաստակավոր արտիստուհի Վալենտինա Պանինային, Գլինկայի անվան օպերային թատրոնի մեներգիչ Կարեն Ակոպովին: Անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի մասին եմ հաղորդումներ նկարել, նաեւ Մինասի մասին: Հատկապես «Ջաջուռիս» ստեղծման մեջ ասես Աստծո մատը խառը լիներ, հատուկ ինչ-որ բանի վրա չեմ սեւեռվել, ասես իրեն-իրեն է ստացվել…»:
Մեր զրուցակիցն ասում է, որ գովազդային հեռուստաալիքում նման ոչ գովազդային շարք ունենալու համար հարկավոր է շատ համոզիչ լինել, իսկ ինքը մշակույթի գործիչների դիմանկարներում հոգի է դնում: Կես կատակ, կես լուրջ էլ հավելում է, թե գործընկերները հումոր են անում՝ հեռուստաալիքը հայկական ալիքի ես վերածել: Երիտասարդ տարիներին Հ. Հայրապետյանն աշխատել է Հայաստանում՝ «Համայնապատկեր» ծրագրում ու ամեն տարի էլ գալիս է Հայաստան կարոտն առնելու: 70-ականներին Լենինգրադի հեռուստաֆիլմերի ստուդիայում ընդամենը 27 տարեկանում արդեն ռեժիսոր էր, ասում է՝ դա այն տարիներին Ռուսաստանում ռեկորդային «ցուցանիշ» էր: Նա անցել է հեռուստաաշխարհի բոլոր աստիճաններով, ռեժիսորի օգնականից աճել մինչեւ բեմադրող ռեժիսոր ու ֆիլմի տնօրեն: 1989-ին ստեղծել է գեղարվեստական խմբագրություն ու հեռուստատեսային ներկայացումներ նկարահանել: «Հետո կամաց-կամաց ամեն ինչ վերջացավ, նոր եկողներին այլեւս պետք չէր հոգի, բեմադրություն, թեթեւ բաներն էին հետաքրքրում, իսկ ես անգամ թանգարանների մասին էի հաղորդումներ անում»,-հիշում է նա: Նաեւ փաստում է, որ իր սերնդի «հեռուստատեսայինները» այլ արժեհամակարգի կրող էին: Խոսելով իր նկարած հաղորդումների մասին, մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ դրանք 100 տոկոսանոց բեմադրված հաղորդումներ են, սցենարական եւ մյուս առումներով վավերագրական ֆիլմեր են հիշեցնում: Գոհ է, որ դրանք լսարան ունեն, ու կան մարդիկ, որոնք հոգեւորի պահանջ են զգում:
Հետաքրքրվեցինք՝ ռեժիսորի իր շնորհքը չի՞ օգտագործում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցելիս, ինչը շահութաբեր է: Հ. Հայրապետյանը հայտնեց, որ իր թիմով երբեմն պատվերով համերգներ են նկարահանում՝ հավատարիմ մնալով պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին: Մի անգամ էլ մտերիմներից մեկի խնդրանքով մի փոփ երգչի համար տեսահոլովակ է նկարել: Հետո պարզվել է, որ երգիչն ազգությամբ ադրբեջանցի է, Հ. Հայրապետյանի երգն էլ, բնականաբար, առանց ռեժիսորի անունը հրապարակվելու, մի շրջան ադրբեջանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում էր: Հայրապետյանը նկատել է, որ հայկական հեռուստաընկերությունները լավ տեխնիկայով են աշխատում, իսկ վատն այն է, որ «հաղորդումների առումով մերոնք ամեն ինչ լավ թխում են ուրիշներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031