Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐՑՈՎԿԱՆԵՐՈՎ, ԽԱԼԱԹՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՄԻ ԱՅՑԵԼԵՔ»

Նոյեմբեր 20,2010 00:00

Խորհուրդ է տալիս հաղորդավարը

\"\"Օրերս ONE ակումբում իրարանցում էր. ակումբով մեկ շրջում էին մարկիզուհիներ, պալատական կանայք, կովբոյներ, զորոներ, թզուկներ, հարս, փեսա, բժշկուհի, մինչեւ անգամ ամուսիններ՝ նախնադարից: Առիթը՝ զգեստների ցուցադրությունն էր:
Միջոցառման կազմակերպիչ, «Face control»-ի հաղորդավար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցադրությունը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի, ONE ակումբի եւ «Երեւան» հեռուստաընկերության համատեղ նախաձեռնությունն է. «Քանի որ առջեւում Ամանորն է, բոլորի ամենասիրած տոնը, որոշեցինք հենց այդ օրը հեռուստադիտողի համար նախապատրաստել անակնկալ, բայց ոչ երգերի կամ այլնի միջոցով, որոնք արդեն հոգնեցրել են, այլ նորաձեւության: Քանի որ Հայաստանում դեռեւս այնքան էլ ընդունված չեն դիմակահանդեսները, որոնք կստիպեն մարդկանց երեկույթի համար մեկ ամիս առաջ նախապատրաստվել, կերպար ընտրել, եւ անել այնպես, որ անճանաչելի դառնալ: Բացի այդ, կազմակերպեցինք ցուցադրություն, ինչի հարցում մեզ օգնեցին երեք դիզայներներ՝ Արամ Նիկոլյանը, Նուռը եւ Լյուսին»:
Զգեստների ցուցադրությունը մի քանի ժամանակաշրջան ներկայացրեց: Նշենք, որ մոդելների տեսքով հանդես եկան հայ էստրադայի ներկայացուցիչները: «Երեք դիզայներների համատեղ աշխատանքով բեմում ցուցադրվելու է 5 ժամանակաշրջան՝ նախնադար, բյուզանդական շրջան, երրորդ մասը ներկայացնում է 18-րդ դարը (պալատական զգեստներ), մեր ժամանակները կցուցադրենք հիպիական հագուստների տեսքով,  իսկ վերջին շրջանն էլ ապագան է՝ մեզանից 20 տարի անց»,- մանրամասնեց Տիգրանը: 
Ցուցադրությունը մեկնարկեց բեմադրությամբ: Միջոցառման ընթացքում ժամանակը կառավարող Տիգրանը հանդիսատեսին, իբր հրաշք գործելով, տեղափոխում էր անցյալ եւ ապագա: Նախնադարի հագուստների հեղինակը Լյուսին էր, մոդելների կարգավիճակում՝ երգչուհի Էնջլն ու երգիչ Նիկ Ենդիգյանն էին: Հռոմեական շրջանը ներկայացրեց Արամ Նիկոլյանը: \"\"Պոդիումում www.paparazzi.am-ի հեղինակ Արթուր Վարդանյանն էր եւ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Երրորդ շրջանի հեղինակը կրկին Լյուսին էր, մոդելների կարգավիճակում՝ երգիչ Էրիկը  եւ երգչուհի Հասմիկ Կարապետյանն էին: Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ու երգիչ Հայկ Կասպարովն էլ հիպիական շրջանից էին «եկել», նրանց կերպարների «հեղինակը»՝ Արամ Նիկոլյանն էր: Իսկ ապագայի հագուստը ցուցադրեց \"\"դիզայներ Նուռը՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանի եւ երգահան Վահրամ Պետրոսյանի միջոցով:
Երեկույթի կազմակերպչից հետաքրքրվեցինք, կարողանո՞ւմ են  հայ աստղերն ու  երիտասարդությունը հավուր պատշաճի ներկայանալ դիմակահանդեսին: Տիգրանի հավաստմամբ, վերջիններս առանց ոճաբանի, դիզայների միջամտության դժվար ստանան կատարյալ կերպարներ. «Այսօր բոլոր կերպարները երկար մտածված, հատուկ ընտրված են դիզայներների, ոճաբանների կողմից: Կարծում եմ՝ մասնագետներն այնքան ճիշտ են աշխատել, որ շատերը միմյանց չճանաչեցին: Դա արդեն դրական արդյունք է»:
Անդրադառնալով երիտասարդներին՝ Տիգրանն ասաց. «Չեմ ցանկանում վատաբանել երիտասարդներին, բայց դեռեւս աճելու տեղ կա: Աստիճանաբար հասնում ենք արդյունքի: Ամեն դեպքում դեռ նորաձեւության, համապատասխան հագնվելու պրոպագանդայի կարիք կա, որ բուտի-բարցովկաներով, խալաթներով, տնական make-up-ով ակումբներ չայցելեն: Մեր նպատակն է, որ ամեն ինչ լինի ցիվիլ, ինչպես մյուս երկրներում. եթե գնում ես ակումբ, ուրեմն հագնվիր համապատասխան»: 
Ցուցադրության ավարտին երեք դիզայներներն էլ իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրեցին: Նրանց յուրաքանչյուրին հանձնվեց 3 մետր կտոր, կոնֆետներ ու թխվածքաբլիթ: Մի քանի րոպեի ընթացքում դիզայներները անմիջապես հանդիսատեսի աչքի առջեւ ստեղծեցին հագուստներ:
Նշենք, որ ողջ ցուցադրությունը ուղեկցվեց մեր աստղերի կատարումներով: Երեկոյի ընթացքում իր կատարմամբ հանդես եկավ նաեւ Ամերիկայից ժամանած Արա Մարտիրոսյանը: Դիմակահանդեսի մասնակիցները նաեւ պարահանդեսային պարեր պարեցին, հետո էլ  party արեցին, որի ընթացքում էլ  DJ-ների դերում հանդես եկան  DJ Սերժոն  եւ DJ Սկրիպտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել