Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ ՁԵԶ

Նոյեմբեր 23,2010 00:00

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ սեփական անձը սիրելը ամենեւին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը՝ այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:
 Առաջարկված հարցերին տվեք «այո» կամ «ոչ» պատասխանները:
1. Գո՞հ եք ձեզանից. այո-5, ոչ-0:
2. Տրտնջո՞ւմ եք, երբ անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ. այո-0, ոչ-5:
3. Նախքան որեւէ բան անելը կամ ասելը հետաքրքրվո՞ւմ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները. այո-0, ոչ-5:
4. Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշո՞ւմ եք այլոց փորձը. այո-0, ոչ-5:
5. Շփոթվո՞ւմ եք, երբ ձեզ գովում են օտար մարդկանց ներկայությամբ. այո-0, ոչ-5:
6. Կարողանո՞ւմ եք տեւական ժամանակ միայնակ մնալ. այո-0, ոչ-5:
7. Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան կոմֆորտը ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. այո-0, ոչ-5:
8. Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու.  այո-0, ոչ-5:
9. Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսեւորելու մեջ ժլա՞տ եք. այո-0, ոչ-5:
10. Կարո՞ղ եք հակադրվել կոլեկտիվին. այո-5, ոչ-0:
Այժմ ամփոփեք արդյունքները.
Եթե հավաքել եք 25-50 միավոր, ուրեմն դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան եւ ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:
Եթե հավաքել եք 15-30 միավոր՝ դժվար է ասել՝ սիրու՞մ եք ձեզ, թե՞ ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական եւ ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականությամբ, հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ու մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին եւ տեսեք, թե ձեր կյանքը որքան է լավանում:
Իսկ 0-10 միավորի դեպքում՝ դուք ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որեւէ վատ բան է պատահելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել