Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՑ՝ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Դեկտեմբեր 14,2010 00:00

«Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը այս տարվա նոյեմբերին հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան: Հայցը դեռեւս վարույթ չի ընդունվել: Այսինքն, պարզ չէ, թե ով է դատավորը: Հայցի համար հիմք է դարձել նախարարության կողմից Ողջի գետի պահպանմանը եւ մաքրմանը նպատակաուղղված միջոցառումների չկատարումը: Ըստ բնապահպանների, Ողջին աղտոտվում է լեռնահանքային գործունեության արդյունքում, ինչի վերջին օրինակը վթարն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքամնացորդների պահեստարանում: Արդյունքում՝ գետը լցվեց 50 տոննա թափոն: Ձեռնարկության թափոնները պարունակում են քիմիկատներ, որոնք օգտագործվում են հանքահարստացման ժամանակ: Բացի այդ, դրանցում պարունակվում են մետաղներ, որոնք համարվում են թունավոր շրջակա միջավայրի եւ առողջության համար (պղինձ, մոլիբդեն, ինչպես նաեւ այնպիսի խառնուկներ, ինչպես ռենիումը, սելենը եւ տելուրը): Տեղի բնակիչների ասելով, կանոնավոր կերպով Ողջի գետն են թափվում կոյուղահոսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել