Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահի շքանշանը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին

Դեկտեմբեր 14,2010 00:00

Ռուսաստանի դեսպանատանը երեկ ՌԴ նախագահի հրամանագրով «Բարեկամության» շքանշան հանձնվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին: 2010 թ. օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատեցին Ռուսաստանում՝ պայքարելով անտառային հրդեհների դեմ: Փրկվեցին անտառատարածքներ եւ ամբողջական գյուղեր: Հայ հրշեջ-փրկարարները հայրենիք վերադարձան մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հատուկ շնորհակալություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարներին՝ փորձության պահին իրենց երկրին օգնելու համար: Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում՝ Կրեմլի Եկատերինյան դահլիճում անձամբ Դմիտրի Մեդվեդեւից «Արիության համար» շքանշան ստացավ հայ հրշեջ-փրկարարների խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել