Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազերիները ճանաչե՞լ են Արցախի անկախությունը»

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Վերջերս հայտնաբերեցինք, որ ադրբեջանական alfavit.az  կայքում տարբեր գրքերի վաճառքի հայտարարությունների հետ միասին ներկայացված է նաեւ արցախցի լրագրող, մի քանի գրքերի եւ սցենարների հեղինակ Արփի Վանյանի «Երջանկության գաղտնիքը» գիրքը: Այն տպագրվել է Ռուսաստանում՝ «Ամրիտա Ռուս» հրատարակչության կողմից, եւ, կարծում ենք, հենց հրատարակիչներն էլ առաջարկել են գրքի վաճառքը ադրբեջանական վերոնշյալ  կայքէջում:
Գիրքն այն մասին է, թե ինչպես է հեղինակը սեփական փորձով համոզվել ու հասկացել, որ «կյանք» կոչվող մեխանիզմը աշխատող է… եւ ինչ է անհրաժեշտ անել մարդուն՝ ծնված օրվանից իրեն ի վերուստ տրված՝ սեփական սիրուն, առողջությանը, հոգեկան եւ նյութական հարստությանը տիրանալու համար…
Արփին դեռ դպրոցական տարիներից է համագործակցում Արցախի Հադրութի շրջանային «Դիզակ» թերթին, իսկ այժմ թերթի խմբագրի տեղակալն է: 
Ավելացնենք, որ շուտով Արփի Վանյանի սցենարով կնկարահանվի «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմը, որը գրվել է Արցախյան ազատագրական պայքարից վերցված իրական դեպքերի ու դրվագների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել