Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐԱՍԵ՞Ր ԵՔ, ԹԵ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Մասնագետները ասում են՝ միայնակ մարդիկ ունեն  բարձր ճնշում, սակավ ընկերասեր են եւ ավելի շատ են արտադրում առողջության համար վնասակար սթրեսի կորտիզոլ հորմոնը: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ միայնությունը, որպես հասարակական  հիվանդություն, զարգանում է յուրաքանչյուր նոր սերնդի հետ:  Վիրտուալ շփումը, հասարակական ցանցերը չեն կարող փոխարինել անմիջական հաղորդակցությանը, երբեմն անիրական շփումները հարյուրավոր մարդկանց հետ ավելի են խորացնում մենության զգացողությունը: Միայնության միտումը զարգանում է բարձր տեխնոլոգիայի, մեկուսացման եւ կյանքի միջին տեւողության երկարացման հետ: Հոգեբանները հայտարարել են, որ միայնությունը ծխելու եւ գիրանալու չափ վտնագավոր է, վնասակար: Իսկ ինչպիսին եք դուք, ընկերասե՞ր, թե՞ միայնության կողմնակից: Պարզեք:
1. Ամենից առաջ ո՞ւմ կպատմեք ամուսնու հետ վեճի մասին.
ա) ընկերուհուն –  2,
բ) մայրիկին –  1,
գ) ոչ մեկին – 0:
2. Ո՞ւմ հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը,
ա) ամուսնու – 1,
բ) ընկերուհու – 2,
գ) ոչ մեկի – 0:
3. Ինչի՞ մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ.
ա) քննարկում ենք ամեն ինչ- 2,
բ) միայն առանձնապես կարեւոր կամ հետաքրքիր բանի մասին– 1,
գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ – 0:
4. Ամենից առաջ ումի՞ց պարտքով փող կվերցնեք.
ա) ազգականներից – 1,
բ) գրավատուն կգնամ –  0,
գ) ընկերուհուց –  2:
5. Տարեդարձը նշելու իդեալական տարբերակն ըստ ձեզ.
ա) ընկերուհիների հետ հավաքույթն է – 2,
բ) ամուսնու հետ ռոմանտիկ երեկոն -1,
գ) ազգուտակի հետ հավաքույթը – 0:
6. Ո՞ւմ հետ խանութ, տոնավաճառ կգնաք նոր զգեստ ընտրելու.
ա) միայնակ- 0,
բ) լավագույն ընկերուհու – 2,
գ) ամուսնու – 1:
7. Կհրաժարվե՞ք ցածր վարձատրվող աշխատանքից, եթե տվյալ աշխատավայրում շատ ընկերուհիներ ունեք.
ա) այո – 0,
բ) միայն այն դեպքում, եթե փողի խիստ կարիք ունենամ – 1,
գ) ոչ – 2:
8. Ընկերուհին (ընկերը) ձեզնից խնդրում է բավական դժվարին ծառայություն մատուցել: Դուք… 
ա) կհրաժարվեք – 0,
բ) կանեք ձեր ձեռքից եկածը – 2,
գ) կօգնեք մասնակիորեն – 1:
9. Կարո՞ղ եք միայնակ մարզակումբ կամ սրճարան գնալ,
ա) այո, հեշտորեն –  0,
բ) այո, բայց այնքան էլ վստահ չեմ զգա ինձ -1,
գ) ոչ, ավելի շուտ՝ ընդհանրապես ոչ մի տեղ չեմ գնա-2:
Ամփոփենք արդյունքները: Եթե հավաքել եք մինչեւ 6 միավոր, ապա բնույթով միայնակ մարդ եք: Ընկերների հետ շփումը համարում եք ժամանակի զուր վատնում: Դուք բարձր արդյունքների կհասնեք ավելի շուտ միայնակ, քան ուրիշների օգնությամբ: Փորձեք ավելի բաց ու անկեղծ լինել:
7-14 միավոր – Դուք ընկերներ ունեք, բայց առաջնայինը ձեզ համար ընտանիքն է ու սիրած մարդու հետ շփումը: Հանուն ընկերուհու հետ հեռախոսով զրուցելու՝ աշխատանքից նոր տուն եկած ամուսնուն չեք անտեսի: Ձեր կյանքում մտերիմներից յուրաքանչյուրն իր տեղն ունի:
15-20 միավոր – Ընկերուհիների պակաս երբեք չեք զգացել: Նրանք ձեզ եւ խորհուրդ են տալիս, եւ սփոփում, հարկ եղած դեպքում՝ զվարճացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել