Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնն ամփոփեց տարին

Դեկտեմբեր 17,2010 00:00

Երեկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ամփոփեց տարին: Բացի մի շարք կինոնախագծերից, ազգային կինոկենտրոնն այս տարի անցկացրել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում, միայն սոցիալական կայքերում 30 հազար այցելու ծանոթացել եւ հետաքրքրվել է ֆիլմերի ցուցադրությամբ: Գ. Գեւորգյանը խոստացավ, որ այն հաջորդ տարի կունենա ձեւաչափի եւ ժամանակացույցի փոփոխություններ, որոնք ավելի ամփոփ կդարձնեն «Կինոաշունը»:

«Կինոաշունի» շրջանակներում վերջերս ԵՊՀ մշակույթի կենտրոնում բացվել է կինոակումբ, որտեղ կինոկենտրոնը պատրաստվում է անցկացնել ֆիլմերի դիտում-քննարկումներ:

Կինոկենտրոնի տնօրեն Գ. Գեւորգյանը նշեց, որ փորձում են վերականգնել նաեւ կինոցանցը, Երեւանի համայնքներում եւ մարզերում ստեղծել մշտական օջախներ, որտեղ կարելի է ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել: Կինոկենտրոնի բյուջեն հաջորդ տարի էլ անփոփոխ կլինի՝ 290 մլն դրամ: Տնօրենը հավելեց, որ փոխվել է գեղխորհրդի կազմը (Ռազմիկ Դավոյան, Կարինե Խոդիկյան, Հովիկ Հախվերդյան, Յուրա Հարությունյան, Դավիթ Մուրադյան), եւ ամեն տարի այնտեղ նոր մարդիկ են լինելու: Հարցին՝ ո՞րն է եղել ամենաթանկ ֆիլմը, Գ. Գեւորգյանը պատասխանեց՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձը», որի բյուջեն 195 մլն դրամ է, որից 50 մլնը կինոկենտրոնի «բաժինն» է:

Խոսելով ներկայացվող հայտերի մասին, Գ. Գեւորգյանն ասաց, որ դրանք առատ են լինում, բայց մեծ մասամբ՝ խոտան ոչ միայն փաթեթի, այլեւ՝ բուն նյութի իմաստով: Հաճախ խմբագիրներն էլ մերժում են դրանք, եւ կարիք չի լինում փորձագետներին հրավիրել այդ «հայտերը» նայելու ու համապատասխան եզրակացություն տալու: Կինոկենտրոնի տնօրենի խոսքով, երբեմն մարդիկ գալիս են՝ տետրի մեջ գրված սցենարներով ու իրենց «հայտերն» անցկացնելու համար փորձում օգտագործել իրենց՝ նախագահականի կամ բարձրագույն այլ ատյանների ծանոթությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031