Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում դժվար է լինելու

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումում հյուրընկալելով Ռուսաստանի լավագույն թիմերից մեկին՝ Մոսկվայի «Դինամոյին», հարազատ հարկի տակ զիջեց հինգ միավորի տարբերությամբ՝ 57:62:
Սա այս մրցաշրջանում «Հատիսի» հինգերորդ անընդմեջ պարտությունն էր: Սակայն ասել, թե մեր բասկետբոլիստուհիները խաղադաշտի բոլոր հատվածներում զիջում էին մրցակցին, ճիշտ չի լինի: Պարզապես «Հատիսը» պարտվեց երկու եւ երեք միավորանոց նետումներում մեծ խոտանի պատճառով:
Պատասխան խաղը կայանալու է դեկտեմբերի 22-ին՝ մրցակցի հարկի տակ, որտեղ վերջնական հաջողության հասնելը շատ դժվար է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել