Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-Ն ԷԼ «ՊԱՐՏՎԵՑ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"

ՀՌԱՀ-ը երեկ ընտրեց մարզային 7 մրցույթների հաղթողներին: 7-ից 5-ին մասնակցում էին մեկական ընկերություններ, որոնք էլ ստանալով 42-ական միավորներ՝ հնարավորություն ստացան հեռարձակվել թվային ցանցով: Կոտայքի մարզում հեռարձակում իրականացնելու համար հայտ էր ներկայացրել «Սիրակ» ՍՊԸ-ն (ստացավ 21 միավոր) եւ հաղթող ճանաչված «Աբովյան» հեռուստախմբագրությունը (42 միավոր): Շիրակի մարզում «Գալա» հեռուստաընկերությունը հեռարձակող «ՉԱՊ» ՍՊԸ-ին ՀՌԱՀ-ի ներկա 7 անդամները (Արա Թադեւոսյանը բացակայում էր) միահամուռ նշանակեցին 2, ինչպես հետո պարզաբանեց ՀՌԱՀ նախագահը՝ գնահատելով բազմակարծությունը խթանելու նրանց կարողությունը եւ մասնագիտական աշխատակազմը: Իսկ «Ցայգ» ՍՊԸ-ին բոլորը նշանակեցին 6: Հաղթող ճանաչվելուց հետո «Ցայգ»-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանն «Առավոտի» հարցին՝ թե չի՞ կարծում, որ իր մրցակիցը պատժվեց բազմակարծության պատճառով՝ ասաց. «Ես չեմ գտնում, թե իրենք ավելի բացախոս են: Մեր կայքում կտեղադրեմ մեր երկուսի մրցութային առաջարկների ներկայացումը, եւ քննադատները թող նայեն՝ ով ինչ է ներկայացրել»: ՀՌԱՀ անդամները նշում էին, թե «ՉԱՊ» ՍՊԸ-ն ավելի շատ խոսել էր «օճառի եւ լվացող-մաքրող միջոցների արտադրության մասին, քան հեռուստատեսության»:
«Գալա»-ի սեփականատիրոջ (լուսանկարում) արձագանքը կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել