Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են Հարավային Կորեայի կողմից «սադրիչ գործողություններին» ի պատասխան՝ «սրբազան պատերազմ» սկսելու եւ «միջուկային զսպիչ միջոցներ» ձեռնարկելու իրենց մտադրության մասին: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է հյուսիսկորեական բանակի գլխավոր հրամանատարը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները խոստացել էին անհապաղ պատասխան հարված հասցնել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս կրկին գնդակոծության ենթարկի հարավկորեական տարածքները:
Երկու Կորեաների միջեւ հարաբերությունները կրկին լարվել են նոյեմբերի 23-ին, այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հրանոթային գնդակոծության էր ենթարկել իր ծովային սահմանի մոտ գտնվող հարավկորեական Իյոնպխենդո կղզիները, որի արդյունքում երկու հարավկորեացի զինծառայող եւ երկու խաղաղ քաղաքացի էին զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031