Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՏՀԿ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ

Դեկտեմբեր 24,2010 00:00 Share

Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի մի շարք երկրներ ներառող Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ), որի գագաթաժողովն անցնում էր Ստամբուլում, նոր նախագահ է ընտրել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով մինչ այս ղեկավարում էր հիշյալ կառույցը: News.am-ի մատուցմամբ, Թուրքիայի նախագահական Չրաղան պալատում Աբդուլա Գյուլը դիմավորել է ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին:
Թուրքիայում տեղի ունեցած գագաթաժողովին մասնակցել են Աֆղանստանի նախագահը եւ ԱԳ նախարարը, Ադրբեջանի նախագահը եւ ԱԳ նախարարը, Իրանի նախագահը եւ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, Ղազախստանի վարչապետը, Ղրղըզստանի նախագահը, Պակիստանի նախագահը, Տաջիկստանի նախագահը, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները՝ ավելի ցածր մակարդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031