Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավորում են մրցաշարային աղյուսակները

Դեկտեմբեր 24,2010 00:00

Գրոնինգենում մեկնարկած շախմատի փառատոնում երկու տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչներ՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու Վահե Բաղդասարյանը երկուական հաղթանակ են տոնել ու եւս հինգ մասնակիցների ընկերակցությամբ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «C» խմբում Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանը նույնպես պարտության է մատնել երկու մրցակցի եւ չորս առաջատարների մեջ է:
Իսկ ահա ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Վանդյովր լը Նանսիում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 6,5 միավորով իր հայրենակից Մաթիո Կորնետի հետ միասին բաժանում է 1-2-րդ տեղերը: Եզրափակիչ տուրում Տիգրանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Վադիմ Մալախատկոն էր, իսկ Կորնետինը՝ Տորնիկե Սանիկիձեն (Վրաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել