Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Ինչպես երեկ հայտնի է դարձել լրատվամիջոցներին, ռուսական եւ խորհրդային էստրադայի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Ալլա Պուգաչովան, ենթարկվել է վիրահատական միջամտության. կատարվել է սրտի վիրահատություն: Վիրահատության անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ հայտնաբերվել է, որ սրտի արյունատար անոթները խցանվել են: Մի քանի տարի առաջ նա արդեն ենթարկվել էր սրտի վիրահատության:
Այս պահին Ալլա Բորիսովնայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վերջին օրերին ռուսական էստրադայի որոշ ներկայացուցիչների առողջական վիճակը վատացել էր: Մի քանի օր առաջ էլ հայտնի էր դարձել, որ  Բորիս Մոիսեեւը ինսուլտ է ստացել: Նրա վիճակը, ըստ բժիշկների, նույնպես բավարար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել