Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 24,2010 00:00

Կեսօրի ճաշին հաջորդող մեկ ժամվա քունն օգնում է թոթափել հոգնածությունը եւ էապես բարելավել ուղեղի աշխատանքը։ Այս մասին են ամերիկացի գիտնականների ուսումնասիրության տվյալները։ Ուսումնասիրությանը մասնակցել է 39 կամավոր։ Կեսօրին փորձի բոլոր մասնակիցներին առաջարկել են լրացնել մի շարք թեստեր։ Ապա 1-ին խմբի մասնակիցները մեկ ժամ քնել են, իսկ 2-րդ խմբի մասնակիցները շարունակել են աշխատել նույն տեմպով։ Հետո փորձի բոլոր մասնակիցները կրկին լրացրել են թեստեր։ Հանգստացածների արդյունքներն էապես գերազանցել են մյուսների ցուցանիշները։ Հետճաշյա քնի «երկրպագուներ» էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Ուինսթոն Չերչիլն ու Մարգարետ Թետչերը, ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին, դերասանուհի Մերիլին Մոնրոն, գիտնական Ալբերտ Էյնշտեյնը եւ այլք: Իսկ Սոֆի Լորենը պնդում է, որ իր չմարող գեղեցկության գաղտնիքը իտալական մակարոնն ու հետճաշյա քունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել