Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակները «ՎՏԲ»-ն է տալու

Հունվար 26,2011 00:00

 2011թ. մարտից թոշակառուները պլաստիկ քարտերի միջոցով «ՎՏԲ-Հայաստան Բանկից» կստանան իրենց կենսաթոշակները: Դրա համար նրանք պետք է այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ եւ պայմանագիր կնքեն: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»: Թոշակառուներին անվճար տրվելու են Visa պլաստիկ քարտեր՝ բանկում սպասարկվելու հատուկ պայմաններով: Քարտի միջոցով վճարումներ կատարելիս կենսաթոշակառուներին բանկը տրամադրելու է զեղչեր՝ բժշկական որոշ կենտրոններից, ատամնաբուժարաններից, օպտիկայի խանութներից, դեղատներից եւ այլն: Արդեն կա պայմանագիր՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31