Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ԵՐԻՏԹԵՎԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻՆ

Փետրվար 02,2011 00:00 Share

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ողջունել են եւ իրենց աջակցությունն են հայտնել «Եգիպտոսի քաղաքացիների պայքարին՝ ընդդեմ բռնապետության»: «Ուշադրությամբ հետեւում ենք հանուն ազատության, հայրենիքի եւ արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ եւ քաղաքացիական բարձր գիտակցության դրսեւորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովրդին, պետք է հեռանա եւ իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած նոր ուժերին: Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից եւ կապահովվի խաղաղ անցում դեպի նոր իրավիճակ»,- ասված է եգիպտացի ցուցարարներին ուղղված ՀԱԿ երիտասարդների երեկ հրապարակված ուղերձում: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Եգիպտոսի նախագահ Մուբարաքը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել