Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Փետրվար 02,2011 00:00 Share

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, երեկ տեղացած առատ ձյան հետեւանքով Ռուսաստանից, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգից դեպի Երեւան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում», փոխարենը իջել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Իսկ Մինվոդիից ժամանող ինքնաթիռը, չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոցում», ետ է վերադարձել: Այլ դեպքեր՝ չստացված վայրէջքի կամ թռիչքի հետ կապված, երեկ չեն գրանցվել: Ինչպես ասաց «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը՝ ողջ օրվա ընթացքում օդանավակայանում ձյան մաքրման աշխատանքներ են տարվել, տեսանելիությունը նորմալ է, ինքնաթիռների չվերթը թույլատրվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել