Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Փետրվար 02,2011 00:00 Share

 Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տարեկան ամփոփ տվյալներից՝ ՀՀ-ում 2010թ. հունվար-դեկտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը 2009-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1,4%-ով: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2010թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 9816 դեպք, տուժել է 6235 մարդ՝ 467-ը զոհվել են, 5768-ը՝ վիրավորվել: Հրդեհներից հասցվել է շուրջ 385,4 մլն դրամի նյութական վնաս: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության ամփոփ տեղեկատվության, 2010թ. հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 83310 կատարողական վարույթ: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ամփոփ տեղեկատվության, 2010թ. հունվար-դեկտեմբերին համակարգում վավերացվել է 472578 գործ, գանձված պետական տուրքը կազմել է 624,6 մլն դրամ: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ ամփոփ տեղեկատվության՝ 2010թ. համակարգում մուտքագրվել է 1629 հետաքննության նյութ՝ կապված հարկային օրենսդրության խախտումների հետ, եւ 2009թ. նյութերի մնացորդի հետ կազմել 1822: Դրանցից 213-ն ուղարկվել է այլ մարմին՝ նախաքննության, 311-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 144-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 582-ը վերադարձվել է ըստ ենթակայության:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների, 2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են 592 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքեր՝ 2009թ. համեմատ աճելով 18,9%-ով: Դեպքերի տարիքային կառուցվածքում գերակշռել են 30-65 (48,9%) եւ 65 ու բարձր (28%) տարիքի անձինք: Ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի 57,3%-ն արձանագրվել է գործազուրկների եւ 17,7%-ը՝ թոշակառուների խմբերում:

2010թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնությունները 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 4,2%-ով եւ կազմել 17984 դեպք: 2010թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը, 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, աճել են 5,9%-ով եւ կազմել 2997 դեպք: 2010թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 167 դեպք՝ 2009թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 151-ի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել