Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն անհանգստացած է մոսկովյան ձերբակալություններով

Փետրվար 02,2011 00:00 Share

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Մոսկվայից ստացվող տեղեկություններով, ըստ որոնց՝ հունվարի 31-ին, ի պաշտպանություն ՌԴ Սահմանադրութայն 31-րդ հոդվածի՝ հավաքների ազատության, Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ տասնյակ մարդիկ են ձերբակալվել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի երեկ տարածած հայտարարության մեջ:

Հունվարի 31-ի երեկոյան ոստիկանությունը Տրիումֆալնայա հրապարակին մոտենալիս ձերբակալել է ընդդիմադիր գործիչ եւ գրող Էդուարդ Լիմոնովին (նկարում՝ կենտրոնում) ու եւս 20 մարդու, այդ թվում՝ «Ձախ ճակատ» երիտասարդական շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովին: Իհարկե, ոստիկանությունում արձանագրություն կազմելուց հետո Լիմոնովն ազատ է արձակվել: «Մենք կոչ ենք անում ՌԴ կառավարությանը պաշտպանել բոլոր քաղաքացիների խոսքի եւ հավաքների ազատության հիմնարար իրավունքները»,- ասված է Վաշինգտոնում տարածված հայտարարության մեջ, որտեղ շեշտված է նաեւ, թե «իշխանությունները ձերբակալել են քաղաքացիների, որոնք փորձում են իրացնել խաղաղ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը, եւ անգամ նրանց, ովքեր չեն մասնակցել ցույցերին»: ԱՄՆ ԱԱԽ-ն նկատել է, թե «Ռուսաստանի իշխանության ներկայիս գործողությունները հակասում են նախագահ Մեդվեդեւի վերջերս արած՝ քաղաքական տարածքն ընդլայնելու անհրաժեշտության մասին հայտարարություններին, եւ սպառնում են նրանց, ովքեր պաշտպանում են մարդուն վայել իրենց ձգտումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել