Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը զեկուցելու է ԿԺԴՀ-ում եւս մի գաղտնի միջուկային օբյեկտի մասին

Փետրվար 02,2011 00:00 Share

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացվել էր, որ Հյուսիսային Կորեան հնարավոր է, որ բացի ուրանի հարստացման այն գործարանները, որոնք հայտնաբերվել էին անցած տարվա նոյեմբերին, նաեւ այլ միջուկային գաղտնի օբյեկտներ ունի: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան զեկույցը:

ՄԱԿ-ի դիվանագետների փոխանցմամբ, փաստաթղթում ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայում գոյություն ունի ամենաքիչը մեկ նմանատիպ օբյեկտ: Բացի այդ, փաստաթղթում հաղորդվում է, թե ԿԺԴՀ-ն այդ օբյեկտների համար տեխնիկական աջակցություն է ստանում օտարերկրյա գիտնականներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել