Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ 80 ՀՈԳՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Փետրվար 02,2011 00:00

\"\"Ճապոնիայում ձյան առատ տեղումների արդյունքում ավելի քան 80 մարդ է զոհվել: Երեքշաբթի օրն այս մասին հայտարարել է երկրի հրշեջ կառավարչությունը, որը Ճապոնիայում պատասխանատու է արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին տեղեկացնում է news.ru-ն:

Կառավարչության տվյալներով, տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ է ստացել ավելի քան 950 մարդ: Զոհվածների եւ տուժածների մեծ մասը վնասվածքները ստացել է սեփական տների տանիքը ձյունից մաքրելու ժամանակ՝ սայթաքելու եւ վայր ընկնելու հետեւանքով, իսկ լեռնային շրջանների մի քանի բնակիչներ ուղղակի մնացել են ձնածածկի տակ: Տեղացած ձյան պատճառով Ճապոնիայում խաթարվել է հեռահաղորդակցությունը: Հունվարի 30-ից ի վեր Հոնսյու կղզու հյուսիս-արեւմտյան մերձափնյա շրջաններում կանգ առած գնացքներում մինչեւ հիմա արգելափակված է մնում շուրջ 1,7 հազար մարդ: Դժվարանցանելի են նաեւ երկրի հիմնական ավտոմայրուղիները, որտեղ ձյան մեջ է հայտնվել 1,2 հազար ավտոմեքենա: Դրանք դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել գործի դնել բանակային տեխնիկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել