Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Փետրվար 02,2011 00:00 Share

\"\"Ադրբեջանն արտերկրում բնակվող իր քաղաքացիներին հորդորել է բոյկոտել պահածոներ արտադրող «Արցախ ֆրուտ» ընկերության արտադրանքը՝ միայն այն պատճառով, որ պահածոների պիտակի վրա մակնշված է՝ «Արտադրված է Ստեփանակերտում»։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Պահածոներն արդեն երկու տարի է՝ արտահանվում են Ռուսաստան եւ եվրոպական մի շարք երկրներ: Ադրբեջանական կողմի դժգոհությունն այդ ընթացքում միշտ էլ եղել է, սակայն ավելի զգալի է դարձել վերջին շրջանում։ Ադրբեջանցիներն իրենց բողոքը հիմնավորում են փաստով, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Նշենք, որ ադրբեջանական կողմը բողոքի նոտաներ է հղել մի շարք երկրների արտաքին գերատեսչություններին՝ պահանջելով արգելել ղարաբաղյան արտադրանքի վաճառքն այդ երկրներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել