Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՓԱԿՎԵԼ

Փետրվար 02,2011 00:00 Share

1971 թվականից գործող Սյունիքի մարզի Ույծ համայնքի նախակրթարանի գործունեությունը, համայնքի ավագանու հունվարի 31-ի որոշմամբ, դադարեցվել է: Պատճառը, ըստ գյուղապետ Արտակ Ավետյանի, ֆինանսական է, մանկապարտեզը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել, որոնք, նրա խոսքով, գոյացել են նախակրթարանի վարիչ Ջուլիետա Մուրադյանի մեղքով: 40 տարի առանց դադարի գործող մանկապարտեզը, որտեղ ներկայումս հաճախում էր 19 երեխա, ըստ երեւույթին, փակվել է գյուղապետի եւ մանկապարտեզի վարիչ Ջուլիետա Մուրադյանի միջեւ ծագած կոնֆլիկտի պատճառով: Համայնքի բնակիչներն իրենց վրդովմունքն են հայտնել այս առիթով եւ պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, երեխաների ծնողները անգամ նամակով դիմել են Սյունիքի մարզպետին: Նրանք մտահոգ հարցնում են՝ եթե պատճառը ֆինանսական է, ինչո՞ւ է համայնքի ղեկավարը համայնքի սեփականություն հանդիսացող ուսուցչի նախկին տունը վաճառելու փոխարեն անվարձահատույց նվիրաբերել իրեն եւ դպրոցի տնօրենին: «Արդյո՞ք հնարավոր չէր այն վաճառքի հանել եւ այդ գումարով պահել մանկապարտեզը»,- նեղսրտում են ույծեցիները:

Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել