Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՀՀ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Փետրվար 02,2011 00:00 Share

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությանն անհաջող մասնակցելուց հետո գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատի տանը միմյանց հետեւից մասնակցեց հանրապետության եւս երկու առաջնության ու երկուսում էլ նվաճեց Հայաստանի 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը: Նա արագ շախմատի հանրապետության 13-րդ առաջնությունում, որին մասնակցող 27 շախմատիստներից 6-ը գրոսմայստերի կոչում էր կրում, 6,5 միավորով (ութ հնարավորից) գրավեց առաջին տեղը: Նրանից կես միավոր պակաս վաստակեցին Հրանտ Մելքումյանը, Հայկ Վարդանյանը եւ Սամվել Տեր- Սահակյանը: Լրացուցիչ գործակիցներով վերոնշյալ շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվեցին նշված հաջորդականությամբ: Հաջորդ օրն անցկացվեց նաեւ «Շախմատ 960» (Ֆիշերի շախմատ) վարկածով Հայաստանի անդրանիկ առաջնությունը, որտեղ հաջողությունը կրկին ժպտաց Տիգրանին: Ճիշտ է, նա եւ Արման Փաշիկյանն իրենց անվան դիմաց գրանցեցին հավասար՝ 7,0-ական միավոր, սակայն այստեղ էլ լրացուցիչ գործակիցներով հաղթանակը շնորհվեց Տիգրան Պետրոսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել