Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻԼԻԿԻԱՆ» ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԼՈՒԾԱՐՎԵՑ

Փետրվար 02,2011 00:00

Հունվարի 31-ին պաշտոնապես հաստատվեց՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու է 8 թիմ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ ներկայացված N03 24.01.2011թ. դիմումն առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ, եւ ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա՝ 2011թ. առաջնությանը մասնակցելուց:

Բացի այդ, ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ մարտի 1-ին նախատեսված «Շիրակ»-«Արարատ» գավաթային հանդիպումը չի կայանա, փոխարենը՝ կկայանա վիճակահանություն, որով կորոշվեն «Ուլիսի» ու «Փյունիկի» զույգերը:

Ինչ վերաբերում է «Կիլիկիայի» ֆուտբոլիստներին, ապա նրանք ստացել են ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ու այժմ նոր թիմի փնտրտուքով են զբաղված: Ըստ Armsport.am կայքի՝ արդեն երկու կիլիկիացիներ՝ դարպասապահ Արմեն Խաչատրյանն ու կիսապաշտպան Հայկ Մկրտչյանն ընդգրկվել են Կապանի «Գանձասարում», որը գլխավորում է «Կիլիկիայի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել