Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարպոտ կերակուրից՝ ընկճախտ

Փետրվար 02,2011 00:00

Ճարպոտ կերակուրը մեծացնում է ընկճախտի զարգացման հավանականությունը, ցույց են տվել նոր հետազոտությունները: Գիտնականները 6 տարիների ընթացքում հետեւել են 12059 մարդու: Եվ հետեւություն արել, որ մեծ քանակությամբ տրանս-ճարպերի օգտագործումը մեծացնում է ընկճախտի զարգացման հավանականությունը:

Հետազոտության արդյունքում բժիշկ Վալերի Թեյլորը՝ Canadian Obesity Network-ի հոգեկան առողջության բաժնի ղեկավարը եւ բժիշկ Միգել Էյնջեմ Մարտինեզ-Գոնսալեզը՝ իսպանական Նավարրա համալսարանի պրոֆեսորը, հայտնաբերել են, որ ի սկզբանե բոլոր կամավորները չէ, որ տառապել են նման խանգարումներով: Փորձի մասնակիցներին առաջարկել էին տրանս-ճարպերով հարուստ սննդակարգ: Արդյունքում գրանցվել էր ընկճախտի 657 նոր դեպք: Առավել շատ տրանս-ճարպեր օգտագործողների մոտ ընկճախտի զարգացման հավանականությունը 42%-ով ավելի մեծ էր:

Այս ցուցանիշներն անփոփոխ մնացին նույնիսկ այն ժամանակ, երբ գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին վատ սովորությունների, սեռի, ֆիզիկական ակտիվության, մարմնի ինդեքսի եւ ռիսկի այլ գործոնների վրա:

Իսկ ձիթապտղի յուղը եւ կիսաչհագեցած ճարպաթթուները, որոնցով հարուստ է ձուկը, ընդհակառակը՝ ընկճախտը վանում են հնարավորինս հեռու:

Հարկ է նշել, որ տրամադրության եւ սննդի միջեւ գոյություն ունեցող առկա կապը նոր չէ, որ բացահայտվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել