Լրահոս
Օրվա լրահոսը

Կտավները՝ «Sotheby՝s» աճուրդում

Փետրվար 02,2011 00:00

Տիցիանի «Սուրբ զրույց. Տիրամայրը մանկան եւ Սուրբ Ղուկասի եւ Եկատերինա Ալեքսանդրացու հետ» կտավը հունվարի 27-ին վաճառվել է Նյու Յորքի «Sotherby՝s» աճուրդում՝ 16,9 միլիոն դոլարով: Նախքան աճուրդի սկիզբը՝ կազմակերպիչները հուսով էին նկարը վաճառել 15-20 միլոն դոլարով: Տիցիանի նկարը գնել է եվրոպացի մի հարուստ կոլեկցիոներ: Նա անձամբ ներկա չի եղել աճուրդին, սակայն դրույքները կատարել է հեռախոսով:

Նկարում պատկերված է մանուկ Հիսուսը, ով գտնվելով Աստվածածնի գրկում, ձախ ձեռքը մեկնել է դեպի սրբերը: Համարվում է, որ կտավը նկարվել է 1560 թվականին:

Նույն աճուրդում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը 2,1 միլիոն դոլարով գնել է իտալացի նկարիչ Պերինո դել Վագիի «Սուրբ ընտանիքը մանուկ Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ» գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել