Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Փետրվար 02,2011 00:00

Երբ ժամանակն է օդափոխել սենյակը

Հաճախակի դուք զգացե՞լ եք, որ ձեզ դժվար է կենտրոնանալ, զգացել եք հոգնածություն կամ էլ հաճախ հորանջել, երբ գտնվել եք տոթ սենյակում կամ էլ աշխատասենյակում: Դրանց պատճառը թթվածնի պակասն է: Ժամանակն է օդափոխել սենյակը:

Դրանք, իհարկե, չարյաց փոքրագույնն են: Թթվածնի պակասից առաջ են գալիս նաեւ ավելի լուրջ նշաններ՝ շնչարգելություն, գլխացավեր, ցրված միտք, սրտխառնոց, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաեւ գիտակցության կորուստ: Այնպես որ, օրգանիզմի մատակարարումը բավարար քանակի թթվածնով՝ ծայրահեղ կարեւոր է օրգանիզմի առողջության համար: Եթե ստորեւ բերված հարցերից նվազագույնը հինգին պատասխանեցիք «այո», ապա օրվա ընթացքում դուք ստանում եք ոչ բավարար քանակությամբ թթվածին:

1. Առավոտյան դուք զգո՞ւմ եք հոգնածություն, երբ նույնիսկ լավ եք քնել:

2. Վատ եք քնում, հաճախ արթնանում եք:

3. Զգո՞ւմ եք մշտական, անորոշ հոգնածություն:

4. Դուք այնքան էլ ֆիզիկապես դիմացկուն չե՞ք:

5. Հաճախակի՞ է ձեր տրամադրության փոփոխությունը:

6. Հաճախակի մրսո՞ւմ եք:

7. Տառապո՞ւմ եք ալերգիայով:

8. Հաճախ լարված եք եւ պատրաստ «պայթելո՞ւ»:

9. Հաճախակի՞ է փորկապությունը:

10. Ցավո՞ւմ են մեջքը եւ ուսերը:

11. Կա՞ քաշի խնդիր:

12. Քաղցրեղենի, գազավորված ըմպելիքների, սպիրտի սիրահա՞ր եք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել