Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼՑԻՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՔԱՇԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ

Փետրվար 02,2011 00:00

Նիհարելու համար` սննդակարգ պահպանելուց բացի, սննդի մեջ անհրաժեշտ է ներառել նաեւ վիտամին D եւ կալցիում: Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, այն կանայք, ովքեր նման սննդակարգ են պահպանում, 4 անգամ ավելի շատ էին նիհարել, քան այն կանայք, ովքեր իրենց սննդակարգից բացառել էին նաեւ վիտամին D-ն եւ կալցիումը:

Հետազոտողները գտնում են, որ օրգանիզմում կալցիումի անբավարար լինելը հանգեցնում է նրան, որ մարդն սկսում է հանքանյութերով հարուստ սննդի կարիք զգալ: Սակայն, ցավոք, կալցիումի պարունակությամբ շատ սննդատեսակներ պարունակում են նաեւ մեծ թվով ճարպեր:

Անցկացված հետազոտությունների ընթացքում կանանց տրվել են հավելումներ, որոնք պարունակում էին օրական 600 մգ-ից քիչ կալցիում: Ըստ doctors.am-ի՝ նրանք ոչ միայն նիհարել էին, այլեւ, ինչպես բացահայտվել է, կորցրել էին ավելի շատ ճարպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել