Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

Փետրվար 12,2011 00:00

Ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանը խոստանում է ավարտել «Անվերջ վերադարձ, անվերջ փախուստ» ֆիլմը, որի վրա աշխատում է ավելի քան 20 տարի: Ֆիլմի գլխավոր հերոսները երջանկության եւ լավագույն կյանքի որոնումներով Հայաստանից հեռացած մարդիկ են: Նրանց հակապատկերն իրենց պատմական հայրենիք վերադառնալ ցանկացող հայերն են: Ֆիլմը նկարահանվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մերձբալթիկայում, Ավստրիայում, Հայաստանում: Ֆիլմում կան մի քանի մշտական հերոսներ: Ինչպես «Արմինֆոյին» հայտնել է ռեժիսորը, ֆիլմի նկարահանումները կավարտվեն օգոստոսին, իսկ մոնտաժը՝ մինչեւ տարեվերջ: Պրեմիերան տեղի կունենա 2012թ. մարտին: Ինչ վերաբերում է կինոնկարի «փառատոնային» ապագային, ռեժիսորն առայժմ չի շտապում կանխատեսումներ անել: «Երբ նկարահանում էի «Սահման» ֆիլմը, պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչ հաջողություն է նրան սպասում: Կարծում էի, որ այն կցուցադրեն մի քանի փառատոներում, իսկ արդյունքում այն մասնակցեց շուրջ 60 միջազգային կինոփառատոնի»,- ասել է Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել