Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղասահքն արթնանում է

Փետրվար 12,2011 00:00

\"\"Հայաստանցի երեք պատանի գեղասահորդներ Լյուբլյանայում (Սլովակիա) կայացած ընտրական մրցաշարում աշխարհի պատանիների առաջնության ուղեգիր են նվաճել: Կրտսեր տարիքային խմբում 14-ամյա Սլավիկ Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ աղջնակների պայքարում նրա հասակակից Մարթա Գրիգորյանը ճանաչվել է ութերորդը: Այս երկու գեղասահորդները փետրվարի 26-ից մարտի 6-ը Սեուլում կայանալիք աշխարհի կրտսեր պատանիների առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել:
Նույնպիսի հաջողության հասել է նաեւ Սլավիկի ավագ եղբայրը՝ 18-ամյա Սարգիս Հայրապետյանը, որը եզրափակելով լավագույն հնգյակը, մարտ ամսին պատանիների ավագ տարիքային խմբի աշխարհի առաջնության (մարտին՝ Տոկիոյում) ուղեգիր է նվաճել: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի փոխանցմամբ, Սլավիկն ու Մարթան մասնակցելու են նաեւ այսօր Չեխիայում մեկնարկող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնին, որտեղ խաղարկվելու են եկող տարի Ինսբրուկում մեկնարկող ձմեռային անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28