Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդի «Ռեալը» մրցակցությունից դուրս է

Փետրվար 12,2011 00:00

Իսպանիայի «DT Magazine» հանդեսը փետրվար ամսվա համարում տպագրել է աշխարհի տասը ամենագեղեցիկ կանանց ցուցակը, որում տեղ գտածների հիմնական մասն այս կամ այն կերպ կապված է սպորտի համաշխարհային աստղերի, մասնավորապես՝ ֆուտբոլիստների հետ:
Գեղեցկուհիների շքերթը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ ռուս ֆոտոմոդել, 24-ամյա Իրինա Շեյկը: Նա ծնունդով Չելյաբինսկի մարզից է, իսկ ներկայումս բնակվում եւ աշխատում է Փարիզում՝ ներքնազգեստներ է գովազդում: Դժվար է ասել, թե ֆուտբոլիստի եւ ֆոտոմոդելի հարաբերությունները որքան կշարունակվեն: Բանն այն է, որ Կրիշտիանուն մի քանի ամիս առաջ հայր է դարձել եւ, ըստ որոշ ԶԼՄ-ների հավաստման, ֆուտբոլիստն այդ մասին անձամբ է հայտարարել իր պաշտոնական միկրոբլոգում: «Մեծ երջանկությամբ հայտարարում եմ, որ բոլորովին վերջերս ես որդի եմ ունեցել: Մոր, որը ցանկանում է անհայտ մնալ, եւ իմ փոխադարձ համաձայնությամբ երեխան գտնվելու է իմ խնամակալության ներքո: Այս մասին ես այլեւս ոչ մի տեղեկություն չեմ տալու եւ բոլորին խնդրում եմ հարգել իմ եւ իմ երեխայի անձնական կյանք ունենալու իրավունքը»,- գրել է Ռոնալդուն: ԶԼՄ-ները գրում են նաեւ, որ Ռոնալդուն անցած տարվա ամռանը ամուսնության առաջարկ է արել Իրինային, իսկ դրանից առաջ՝ մայիսին, նրանք միասին հանգստացել են Կորսիկայում, որից հետո ֆուտբոլիստն ընկերուհուն ծանոթացրել է ծնողների հետ:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում է արքայական ակումբի եւս մի ներկայացուցիչ՝ իսպանացի հեռուստահաղորդավար Սառա Կարբոներոն, որն Իկեր Կասիլիասի ընկերուհին է:
Եռյակը եզրափակում է բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման՝ սերբ բասկետբոլիստ Մարկո Յարիչի կինը: Վերջինս NBA-ում մի քանի անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է Եվրոպա եւ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալ» բասկետբոլային թիմում:
Իսպանացի Ամայա Սալամանկան, որ դերասանուհի է եւ նույնպես «Ռեալի» ֆուտբոլիստ, պաշտպան Սերխիո Ռամոսի ընկերուհին՝ աշխարհի վեցերորդ գեղեցկուհին է:
Ինչպես երեւում է, կամ մադրիդցիները բարձր ճաշակ ունեն, կամ էլ գեղեցկուհիներն են արքայական ակումբի խաղացողների որսով զբաղված:

\"\"       \"\"
\"\"
\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28