Երեկ ոստիկանության Ախուրյանի բաժին է զանգել 55-ամյա Սամվել Մ.-ն եւ հայտնել, որ մի անծանոթ է մուտք գործել իր տանը կից անասնագոմ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված անասնագոմից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման է ենթարկել նախկինում դատապարտված՝ 53-ամյա Հովհաննես Կ.-ին:
Հովհաննես Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: