Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԻ ՍՏԵՂԾԻ

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ ասաց, թե դրա համար Սահմանադրությամբ սահմանված հիմքեր այսօր չկան եւ  ամենամեծ ցանկության դեպքում էլ դեռ մի քանի ամիս չեն լինի: Բայցեւ ակնհայտ համարեց, որ խնդիրն այստեղ ոչ թե ներքաղաքական համերաշխության կամ մթնոլորտի բարելավման նպատակներն են, այլ պարզապես կամայականությունը, որով առաջնորդվելով՝ «որեւէ մեկը երբեք չի կարողացել քաղաքական համերաշխության խնդիր լուծել». «Սա է հե՛նց այսօրվա իրողությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա իշխանությունները մեկ ամիս կամ մեկ տարի առաջ չեն ընտրվել: Երեք տարի նույն իշխանություններն էին, եւ անում էին ու այսօր էլ շատ հաճախ կամայական քայլեր են անում: Ուրեմն՝ ինչպե՞ս պետք է այդ կամայականությունը վերացվի արտահերթ ընտրություններով»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել