«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա Ելիզավետա Բ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է Հ. Քոչարի փողոցում վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 3-ին 25-ամյա Իշխան Մ.-ն «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Հ. Քոչարի փողոցի սկզբնամասում՝ «Հայաստան» հանրախանութի մոտ, վրաերթի է ենթարկել Ելիզավետա Բ.-ին եւ պատճառել վնասվածքներ: Կատարվում է քննություն:


















































