Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 05,2011 00:00 Share

Դեռեւս հունվարի 19-ին «Ով կամ ովքեր են hayreniq.ru-ն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ [email protected] էլեկտրոնային հասցեից «Խնդրում ենք հրապարակել» վերնագրով նամակ ստացանք, ուր «Գեղեցկություն հայկական ձեւով» ինչ-որ մրցույթի մամուլի անանուն քարտուղար տեղեկացնում էր, որ հayreniq.ru պորտալը մտադիր է այս տարվա գարնանը Մոսկվայում անցկացնել «Գեղեցկություն հայկական ձեւով» գեղեցկության մրցույթ՝ ազգությամբ հայ 18-25 տարեկան աղջիկների համար: Հայտարարությունը ուշագրավ էր այնքանով, որ ոչ մի կազմակերպչի, ոչ մի հովանավորի անուն չկար: Ավելին՝ նրանց մասին ոչ մի բան չկա նաեւ հayreniq.ru կայքում: Փորձեցինք պարզել, թե ովքեր են կազմակերպիչները եւ կայքում առկա էլեկտրոնային հասցեներով հարցում ուղարկեցինք: «Գեղեցկություն հայկական ձեւով» մրցույթի անանուն ու ծպտյալ կազմակերպիչները մեր նամակին չպատասխանեցին:
Երեկ նոր նամակ ենք ստացել, ըստ որի՝ «Գեղեցկություն հայկական ձեւով» մրցույթին մասնակցելու 100 հայտ է ստացվել եւ ընտրվել են 20 լավագույնները, որոնք կմրցեն մայիսի 14-ին՝ Մոսկվայում: Ու էլի ոչ մի հստակ տվյալ կազմակերպիչների մասին: Այնպես որ, մեր հարցերը ուժի մեջ են. ովքե՞ր են մրցույթի կազմակերպիչները, ովքե՞ր են լինելու ժյուրիի կազմում, ի՞նչ մրցանակ են ստանալու հաղթած աղջիկները, ինչո՞ւ Մոսկվայում եւ ոչ Հայաստանի որեւէ քաղաքում:
Մեկ հարց էլ մեր կառավարիչներին. ի՞նչ եք արել պարզելու համար, թե ովքեր են օգտագործում հայ եւ հայկական անունները իրենց բիզնես-շահերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել