Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԴՊՐՈՑԸ»

Մայիս 05,2011 00:00 Share

ԿԳ նախարարությունում երեկ տեղի է ունեցել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական  տեսահոլովակների շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը եւ «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով սոցիալական տեսահոլովակների գաղափարը, նշել է. «Սոցիալական գովազդի այս տեսահոլովակները  վերաբերում են կրթությանը, մասնավորապես   դպրոցին: Տեսահոլովակների նպատակն է նպաստել հասարակության մեջ դպրոցների նկատմամբ նոր վերաբերմունքի ձեւավորմանը:   Լրատվական հոսքերում կրթության եւ գիտելիքի արժեւորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը  վաղուց է բարձրացվել  թե կառավարության, թե հանրային խորհրդի, թե ազգային ժողովի կողմից: Գիտելիքի ու կրթության այս քարոզարշավը կիրականացվի ինչպես հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր մամուլի եւ գովազդային վահանակների միջոցով: Քարոզարշավի հիմնական  իմաստն է դպրոցը հասարակության համար դարձնել արժեքային համակարգի կարեւոր մաս»:
«Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը եւ «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը ներկայացրել են տեսահոլովակների պատրաստման գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել